Ավան վարչական շրջանում ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի երեկ երեկոյան տեղի ունեցած քարոզարշավին մի կին բողոքեց, որ ամիսներ շարունակ այգին քանդված է, վերականգնելու նպատակով, սակայն աշխատանքներ չեն արվում:
«Էս մանկական խաղահրապարակը արդեն 7-րդ ամիսն է՝ քանդած է: Ոչ մեկ չի խոսում, մենակ ես եմ խոսում, որովհետեւ արդեն գժվել եմ, երեխեքը հելան, մի հատ վնաս եղավ, լրիվ նավթուլներ ա, ո՞վ ա պատասխան տալու: Ես ուզում էի այս հարցով գայի թաղապետարան, հենց ուզում էի ձեր օգտին քվեարկեմ, բայց էս հարցին լուծում տաք, նոր»,-ասաց տիկին Հասմիկը՝ նշելով, որ ինքը Քյավառից է:
Ավինյանը ասաց, որ մինչեւ հոկտեմբերի վերջ է շինարարության ավարտը, սակայն իրենք ավելի շուտ կավարտեն:





























