Տավուշի մարզում, սահմանամերձ Այգեպար գյուղի մանկապարտեզում «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցի ջանքերով ջեռուցման համակարգ է անցկացվել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին խանութների ցանցից, մանկապարտեզում աշխատանքը կատարվել է բարեգործության շրջանակներում։

«Այս նախաձեռնությունն սկսվել է 2010թ.-ից: «ՆՈՐ ՏՈՒՆ»-ը եւ Squirral ընկերությունը որոշեցին, որ վաճառված ցանկացած Squirral գազի կաթսայից որոշակի գումար կտրամադրվի մանկական հաստատություններ ջեռուցելու համար: Առաջին քայլը եղավ Գյումրիի «Հույս» մանկատան գազաֆիկացման եւ ջեռուցման աշխատանքները իրականացնելը, որից հետո ֆինանասական աջակցություն եղավ նաեւ այլ մանկատներին: Այս տարի որոշեցինք ջեռուցել Այգեպարի մանկապարտեզը, որովհետև այստեղ խնդիրները պակաս չեն, քան մանկատներում: Ինչպես արդեն խոստացել ենք, այս ակցիաները կլինեն շարունակական»,- ասել է «ՆՈՐ ՏՈՒՆ» շինանայութի խանութների ցանցի գլխավոր մենեջեր Արմեն Ոսկանյանը Այգեպարում տեղի ունեցած արարողության ժամանակ։

Տեղեկացնենք, որ սահմանամերձ Այգեպարի մանկապարտեզ է այցելում մոտ երեսուն երեխա։ Նախկինում մանկապարտեզը ջեռուցվել է փայտե վառարաններով։