ՀՀ-ԵՄ համագործակցության գործողությունների ծրագրով նախատեսված շուրջ 170 միջոցառումներ եւ գործողություններ ամբողջությամբ կատարված են, մինչեւ տարեվերջ կավարտվեն եւս 47-ը, որոնք գտնվում են ընթացքի մեջ: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 14-ին, եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի` 2011թ. III եռամսյակում իրականացված միջոցառումների ամփոփում եւ ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող նոր` 2012-2013թթ. միջոցառումների ցանկի վերաբերյալ քննարկումներ եւ առաջարկությունների ներկայացում:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս կամ այն պատճառով դեռեւս չկատարված 24 միջոցառումները տեղ կգտնեն 2012-2013թթ. նոր ծրագրում:




























