Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, հայկական եւ ադրբեջանական կողմից զոհվել է 20 եւ վիրավորվել 36 զինվոր:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին իր ելույթում «ԵԱՀԿ-ի դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «ոչ թե սառեցված, այլ` չլուծված հակամարտություն է, այդ պատճառով էլ այդ հարցը պետք է լուծվի մոտ ժամանակում»:
Կասպշիկը նաեւ անդրադարձել է շփման գծում անցկացվող մոնիտորինգներին, նշելով. «Քանի որ իմ գրասենյակի աշխատակիցները սակավաթիվ են, իսկ նրանց լիազորությունները` սահմանափակ, հնարավոր չի լինում ժամանակին տեղեկատվություն տրամադրել հասարակայնությանը»:




























