Հայաստանը բազմիցս ցուցադրել է իր կառուցողականությունն ու նպատակամղվածությունը տարածաշրջանում առկա տարաձայնությունների լուծման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ՀԱՊԿ դաշնակիցները» հանդեսին տված հարցազրույցում` պատասխանելով Հարավային Կովկասում կայունության պահպանման եւ  անվտանգության ապահովման գործին Հայաստանի դերի մասին հարցին:

Ինչպես նշել է Հայաստանի նախագահը, Հայաստանի միջազգային գործընկերները գնահատում են դա արժեւորում, որ նրա տված խոսքը երբեք չի տարբերվում գործից: «Դա հրաշալի երեւաց նաեւ 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման ժամանակ, եւ այս տարի հունիսի 25-ին Կազանում, բայց ցավոք պատշաճ արդյունքի չհանգեցինք Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումների պատճառով: Միաժամանակ պետք է նկատել, որուժի չկիրառման իմաստով հատուկ դեր ունի Հայաստանի պաշտպանական հնարավորությունների զարգացումը: Դա ապացուցում է հրադադարի 17-ամյա ռեժիմը առանց արտաքին միջամտության: Հետեւաբար ահռելի կարեւորություն ունի ապահովել տարածաշրջանում ուժերի հավասակշռությունը»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ շնորհիվ պաշտպանական ոլորտում բարեփոխումների Հայաստանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ համապատասխանում են միջազգային չափորոշիչներին եւ մասնակցում են միջազգային խաղաղարար գործողություններին` արտոնված ՄԱԿ-ի կողմից, պատրաստ են մասնակցել ՀԱՊԿ ԱԱՀՈՒ կազմում: Վերջիններս կարող են դիմակայել տարբեր մարտահրավերների եւ սպառնալիքների, որ կախված կլինեն սահմանների եւ պետության ենթակառուցվածքների վրա, նաեւ լուծել տեխնոգեն եւ բնական աղետների հետեւանքների վերացման հարցերը: «Մենք հավատում ենք խաղաղ տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական փոխգործակցության պոտենցիալին եւ պատրաստ են աջակցել ցանկացած նախաձեռնության` միտված լարվածության նվազմանը, տարածաշրջանի ժողովուրդների միջեւ վստասհության վերականգնմանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: