Երեւանում, հոկտեմբերի 15-ին, կբացվի Լուսանկարչական ցուցահանդես` «Հայաստանի բնական գանձերը. բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմայով: Այն կազմակերպվում է «Հարավային կովկասում քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի դերը վայրի բնության պահպանման գործում» միջազգային համաժողովի շրջանակներում:
Փառատոնի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը այցելուներին առաջարկում է տեղեկություններ Հայաստանի արգելոցների մասին: Պետական հատուկ պահպանվող տարածքների` արգելոցների, արգելավայրերի (Խոսրով, Շիկահող, Դիլիջան, Սեւան), ինչպես նաեւ FPWC-ի բուֆերային գոտին ներկայացված են լուսանկարների եւ տեղեկատվական նյութերի միջոցով:




























