«Միասնական Ռուսաստանի» թեկնածուները Ռուսաստանի 13 շրջաններում հաղթել են նահանգապետերի ընտրություններում, վկայում են քվեարկության նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղթել է քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 76,39 տոկոսը (բոլոր արձանագրությունների ստուգումից հետո)։ Մերձմոսկվայի գործող նահանգապետ Անդրեյ Վորոբյովը ստացել է 83,68 տոկոս ձայն։

«Միասնական Ռուսաստանի» առաջադրած գործող նահանգապետերը կամ նահանգապետի պաշտոնակատարները հաղթել են ՌԴ եւս 11 սուբյեկտներում.  

Պրիմորիեի երկրամասում՝ Օլեգ Կոժեմյակո (72,78 տոկոս);

Ամուրի մարզում՝ Վասիլի Օրլով (82,38 տոկոս);

Մագադանի մարզում՝ Սերգեյ Նոսով (72,39 տոկոս);

Չուկոտկայում՝ Վլադիսլավ Կուզնեցով (72,34 տոկոս);

Նիժնի Նովգորոդի մարզում՝ Գլեբ Նիկիտին (82,82 տոկոս);

Ալթայի երկրամասում՝ Վիկտոր Տոմենկո (76,16 տոկոս);

Օմսկի մարզում՝ Վիտալի Խոցենկո (76,33 տոկոս);

Պսկովի մարզում՝ Միխայիլ Վեդերնիկով (86,3 տոկոս);

Նովոսիբիրսկի մարզում՝ Անդրեյ Տրավնիկով (75,72 տոկոս);

Կեմերովոյի մարզում՝ Սերգեյ Ցիվիլեւ (85,24 տոկոս);

Վորոնեժի մարզում՝ Ալեքսանդր Գուսեւ (76,83 տոկոս)։

Խակասիայում եւ Օրլովի մարզում հաղթել են գործող նահանգապետերը, որոնք ներկայացնում են ՌԴԿԿ-ն՝ Վալենտին Կոնովալովը (63,14 տոկոս) եւ Անդրեյ Կլիչկովը (82,09 տոկոս)։

Եվս վեց մարզերում, որտեղ ավարտվում է ձայների հաշվարկը, առաջատարը նույնպես «եդինոռոսների» թեկնածուներն ու գործող ղեկավարներն են։ Յակուտիայում առաջատարը  գործող ղեկավար Այսեն Նիկոլաեւն է (75,77 տոկոս)։ Կրասնոյարսկի երկրամասում ձայների մեծամասնությունը հավաքում է Միխայիլ Կոտյուկովը (70,21 տոկոս)։ Իվանովոյի մարզում առաջատարը Ստանիսլավ Վոսկրեսենսկին է (82,49 տոկոս), Սամարայի մարզում՝ Դմիտրի Ազարովը (83,83 տոկոս), Սմոլենսկի մարզում՝ Վասիլի Անոխինը (86,62 տոկոս), Տյումենի մարզում՝ Ալեքսանդր Մոորը (78,77 տոկոս)։

Նահանգապետերի ընտրություններ են տեղի ունեցել Ռուսաստանի 21 շրջաններում։