Գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարծում է, որ երկբևեռ խանգարում ունի։ Այս մասին նա ասել է Financial Times-ին։
Մասկի միտքն ուսումնասիրելը «նման չէր այն ամենին, ինչ ես արել եմ նախկինում», - պատմել է կենսագիրը թերթին: «Նա ասաց ինձ, որ կարծում է, որ ունի երկբևեռ խանգարում, բայց նրան ախտորոշում այդպես էլ չեն տվել: Բայց ես կարծում եմ, որ այդ ամենը շատ ավելի բարդ է», - Այզեքսոնի խոսքերն է մեջբերում Financial Times-ը:
Մասկի մասին Այզեքսոնի գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 12-ին՝ Simon & Schuster հրատարակչության կողմից։



























