Հայաստանի դատակար ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը հետաքրքրված է էլեկտրոնային կառավարման նոր մոդելի ներդրմամբ էստոնական առաջադեմ փորձով։
Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, հայտարարել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն` Էստոնիայի Դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների էստոնական պալատի կանցլեր Սուլեւ Լյաենեի ու Դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների էստոնական պալատի փոխնախագահ Մատի Կադակիի հետ հետ հանդիպման ժամանակ:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների ԴԱՀԿ ծառայությունների միջեւ փոխգործակցության զարգացման հարցեր, մասնավորապես, համապատասխան օրենսդրական դաշտի ուսումնասիրման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, պարտապանի գույքի հետախուզման, իրացման մեխանիզմների վերաբերյալ:
Իր հերթին Սուլեւ Լյաենեն ուշագրավ է համարել հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով պարտապանի գույքի իրացման հայաստանյան փորձը եւ ցանկություն հայտնել հանգամանալից տեղեկատվություն ստանալ վերջինիս կազմակերպման վերբարյալ:
Դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների էստոնական պալատի կանցլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ջերմ ընդունելության համար եւ այդ համատեքստում կարեւորել միջազգային գիտագործնական համաժողովի անցկացումը Հայաստանում:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ էստոնիայի ԴԱՀԿ ծառայությունների միջեւ Փոխըմբռնման հուշագրի ստորագրում:




























