Թերթը  իր վերլուծականում նշում է,  թե ինչ կարող է լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ,  եթե վերջինս դուրս գա կոալիցիայից կամ փորձի չենթարկվել:

«Առավել եւս, կյանքը մեկ անգամ ցույց տվեց, որ երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, նրա նախարարներն ու գործարար պատգամավորները, հանուն իրենց բիզնեսի  ու պորտֆելների, րոպեների ընթացքում պարզապես մոռացան իրենց երբեմնի կուսակցությանն ու նրա առաջնորդին: ԲՀԿ-ին եւս կարող է այդ հեռանկարը սպասվել: Ինչեւէ, երեկվա օրն ուշագրավ ավարտ ունեցավ: Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդտեղ քննարկվել են ներքաղաքական հարցեր»,- գրում է թերթը: