Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով, Նազարբեկյան թաղամասից բերման են ենթարկել 21-ամյա Հարություն Հ.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է «ԲԵՐԵՏՏԱ» ատրճանակ` մեկ փամփուշտը փամփշտակալում, իսկ երկրորդը` պահունակում:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























