Լեհաստանը, Սլովակիան եւ Հունգարիան ուրբաթ հայտարարել են ուկրաինական հացահատիկի ներմուծման սեփական սահմանափակումների մասին՝ այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել չերկարացնել ներմուծման արգելքը Ուկրաինայի հարեւան ԵՄ հինգ երկրներում, տեղեկացրել է Reuters-ը։

Հակամարտության սկզբից ուկրաինացի ֆերմերները հենվում էին հացահատիկի արտահանման վրա հարեւան երկրների միջոցով, քանի որ չէին կարող օգտագործել իրենց սիրած երթուղիները Սեւ ծովով։

Սակայն հացահատիկի եւ յուղային մշակաբույսերի հոսքը հարեւան երկրներ հանգեցրել են դրանց գների նվազման, ինչն անդրադարձել է տեղի ֆերմերների եկամուտների վրա եւ ստիպել կառավարություններին Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելք մտցնել։ Մայիսին Եվրամիությունը  մտցրեց հարեւան երկրներ ներմուծման սեփական արգելքները, որպեսզի թույլ չտա առանձին երկրների միակողմանիորեն արգելքներ մտցնել։ ԵՄ արգելքի համաձայն՝ Ուկրաինային թույլատրվեց արտահանել արտադրանքն այդ երկրներով՝ պայմանով, որ այն վաճառվելու է այլ երկրներում։

Ուրբաթ ԵՄ-ը թույլ տվեց չեղարկել այդ արգելքն այն բանից հետո, երբ Ուկրաինան խոստացավ միջոցներ ձեռնարկել հարեւան երկրներ արտահանման վերահսկումը խստացնելու ուղղությամբ։ Հարցը հատկապես սուր է այժմ, երբ ֆերմերները հավաքում են բերքն ու պատրաստվում դրա վաճառքին։

ԵՄ առեւտրի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը ուրբաթ հայտարարել է, որ երկրները պետք է  ձեռնպահ մնան ուկրաինական հացահատիկի ներմուծման դեմ միակողմանի միջոցներից, սակայն Լեհաստանը, Սլովակիան եւ Հունգարիան անհապաղ արձագանքել են դրան սեփական սահմանափակումներ մտցնելով։ Նրանք, սակայն, կշարունակեն թույլ տալ ուկրաինական արտադրանքի տարանցումը։