Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը վերցրել է գործընկեր-քաղաքական գործիչների բջջային հեռախոսները այս շաբաթվա նիստում եւ նրանց մեղադրել կարեւոր տեղեկության արտահոսքի մեջ՝ քաղաքական որոշում կայացնելուց առաջ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։
ԶԼՄ-ն նշել է, որ սա ամենաաննախադեպ համարձակ քայլն է, որը Լագարդը նախաձեռնել է, որպեսզի կանգնեցնի տեղեկության արտահոսքը Կառավարիչների խորհրդից, խնդիր, որը խանգարում էր նրա նախագահությանը, ինչպես նաեւ նրա նախորդի՝ Մարիո Դրագիի նախագահությանը։
Կառավարիչների խորհրդի 26 անդամներին հրամայվել է հանձնել բջջային հեռախոսները չորեքշաբթի, նիստի առաջին օրը, քանի որ քաղաքական գործիչները պատրաստվում էին նշանակել Կլաուդիա Բուխին ԵԿԲ գլխավոր բանկային վերահսկիչ, տեղեկացրել են աղբյուրները, որոնք ծանոթ են հարցին։
Հեռախոսները վերադարձվել են տիկին Բուխին Միասնական դիտորդական խորհրդի նախագահ նշանակելուց հետո, որը ղեկավարում է եվրոգոտու ավելի քան հարյուր խոշոր վարկատուների։





























