Այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի Խաչփար գյուղի վարչական տարածքում, դեմ դիմաց բախվել են երկու Mercedes-ներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց և անիվների հատվածով հայտնվել ջրատարում: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով վիրավորները «Մասիս» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։