Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի տելեգրամյան ալիքում հայտնվել են նրա վազքի տեսանյութերը։ Տեսանյութի մեկնաբանությունում Կադիրովը խորհուրդ է տալիս «բոլորին, ովքեր չեն կարողանում համացանցում զանազանել ճշմարտությունը ստից, զբոսնել մաքուր օդում, կարգի բերել իրենց մտքերը։ Անձրևը հիանալիորեն կազդուրում է»։

Տեսանյութում Կադիրովը խոսում է նաև չեչեներեն։

 Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել էր, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հիվանդությունները սրվել են, ինչը հանգեցրել է ծանր վիճակի։

«Տեղեկությունը հաստատվում է բժշկական և քաղաքական շրջանակների տարբեր աղբյուրներից։ Նա երկար ժամանակ հիվանդ է, և խոսքը առողջության համակարգային  խնդիրների մասին է»,- ասել էր  նա։