Կիևի իշխանությունները կարող էին խուսափել Ռուսաստանի հետ հակամարտության սրումից, եթե համաձայնեին զիջել տարածքների մի մասը։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք կարող էին համաձայնության գալ ավելի փոքր մասշտաբով տարածքների կորստով, քան Ռուսաստանն արդեն, ազնիվ լինենք, միացրել է իրեն»,- ասել է նա։ «Կարելի էր համաձայնության գալ, և ոչ ոք չէր զոհվի»:

Ամերիկայի նախկին առաջնորդի խոսքով՝ նման համաձայնագիրը Կիևի իշխանություններին թույլ կտար պահպանել երկիրը։

Նախկինում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությամբ կարող է մարդկությանը մղել դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։ Պետության նախկին ղեկավարը նաև բազմիցս պնդել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կարող է 24 ժամվա ընթացքում ապահովել Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։