Երեւանում, հոկտեմբերի 16-ին երկու մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Չարենցի փողոցում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 04.15-ին, Չարենցի փողոցի թիվ 23 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Վոլվո ՖՀ-13» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի, ապա բախվել աջ մայթեզրի մոտ կայանված «Նիսսան Իքս Թրայլ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ բախվել է ծառին ու կանգնել:
Վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը եւ 2 ուղեւորները տեղում մահացել են, իսկ «Վոլվո ՖՀ-13»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























