Սոմալիից Աֆրիկյան Միության զորքերի դուրսբերման երկրորդ փուլը սկսվել է, երկուշաբթի հայտնել է դաշինքը: Զորքերի դուրսբերումն իրականացվում է երկրի իշխանություններին անվտանգության ապահովման գործառույթների փոխանցման ժամանակացույցի համաձայն, որոնք պայքարում են Արեւելյան Աֆրիկայում Ալ Քաիդայի  մասնաճյուղի ՝ Սոմալիում տեղակայված  Աշ Շաբաբ խմբավորման դեմ, հաղորդում է The Associated Press-ը:

Անցյալ տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն տվեց Սոմալիում Աֆրիկյան միության նոր անցումային առաքելության ստեղծմանը, որը հայտնի է որպես ATMIS, որը կաջակցի սոմալիացիներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ուժերը չեն ստանձնել երկրի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը 2024 թվականի վերջին:

Առաքելությունը մտադիր է մինչև ամսվա վերջ առնվազն 3000 զինծառայող դուրս բերել աս ուժերի նախնական թվից ՝ 19 626 մարդ: 

ՄԱԿ-ի բանաձևի համաձայն ՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի երեք փուլով և կավարտվի մինչև 2024 թվականի դեկտեմբեր:

Անցյալ տարի Սոմալիի կառավարությունը  տոտալ պատերազմ  սկսեց Ալ-Շաբաբ  ահաբեկչական խմբավորման դեմ, որը վերահսկում է Սոմալիի կենտրոնական եւ հարավային մասերի գյուղական շրջանների մի մասը եւ միլիոնավոր դոլարներ է վաստակում բնակիչներին հարկելու եւ ձեռնարկատերերից շորթելու հաշվին։