Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտեց 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Թեև թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել այս տարվա հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:

Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը:

Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են.

  • բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ, 
  • ապահովվածությունը. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:

Հաշվի առնելով բնակչության համար խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման հնարավորության կարևորությունը և պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը` Յունիբանկը նախատեսում է իրականացնել նոր թողարկում 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով: