Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:

Այցի ընթացքում Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ադրբեջանական կողմի հետ կքննարկի երկու երկրների եւ տարածաշրջանային օրակարգի կարեւոր հարցեր, հոկտեմբերի 17-ին հաղորդում է Trend-ը` հղում անելով Ադրբեջանում Վրաստանի դեսպանությանը: