Ամերիկյան Մոնթեբելլոյի քաղաքապետ Արթ Բարայասը շնորհավորական նամակ է հղել Սուրեն Գրիգորյանին` նրա Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Ստեփանակերտը հաջողությամբ եւ հպարտությամբ հաղթահարել է պատերազմի հետեւանքները եւ դարձել գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք:
Բարայասը վստահություն է հայտնել, որ Ստեփանակերտի նոր քաղաքապետի օրոք, երկու քույր-քաղաքների հարաբերությունները էլ ավելի կամրանան:
«Մոնթեբելլոյի բնակիչների անունից շնորհավորում եմ Ձեզ, նաեւ Ստեփանակերտ քաղաքին` 88-րդ տարեդարձի կապակցությամբ»,- ընդգծել է Բարայասը:




























