Ամբողջ գիշեր շարունակվեց բողոքի ակցիաներին մասնակցող անձանց քաղաքական բանտարկությունները. Քիչ առաջ եմ դուրս եկել Երևանի քննչական վարչությունից, որտեղ տասնյակ քաղաքացիներ բանտարկվեցին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Վստահորդներիցս մեկը, որին խայտառակ ապօրինությամբ ձերբակալեցին, հավաքից տուն վերադառնալու ճանապարհին, Կառավարության շենքի հարակից մայթին տեսնում է, թե ոստիկանները ինչպես են Նիկոլի հանձնարարությամբ ասֆալտի դիետա նշանակել և 5 կամ 6 հոգով դաժանաբար ծեծում մի անչափահաս տղայի: Բնականաբար վազքով մոտենում է ոստիկաններին և փորձում փրկել տղային:

Ոստիկանները հարձակվում են վստահորդիս վրա և վերջինիս ձերբակալում իբր զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Ժողովրդական բաստիոն Հայաստանում դիկտատուրան աննախադեպ չափերի է հասել:

Այս գիշեր ստանձնել եմ 3 անձի պաշտպանություն: