Բերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում փողոցներ փակած քաղաքացիներին:
Կադրերում երևում է, որ մեծաթիվ ոստիկանական և՛ սև, և՛ կարմիր բերետավորներ են բերվել Երևանի տարբեր փողոցներ: Նրանք չեն խնայում ոչ կանանց, ոչ տղամարդկանց: Մեկ քաղաքացուն մի քանի ոստիկանով դաժան ծեծի են ենթարկում: Կադրերից մեկում երեւում է, որ երիտասարդներից մեկին, որը փորձում է խույս տալ ոստիկաններից, տասնյակ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկում։





































