Պաշտոնական այցով, այսօր` հոկտեմբերի 18-ին, Վրաստան է ժամանում Էստոնիայի ԱԳ նախարար Ուրման Պաետը:
Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն, Էստոնիայի ԱԳ նախարարը Վրաստանում հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիորգի Բոկերիայի հետ:
Ըստ գործակալության, հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերությունների լայն շրջանակը: Էստոնիայի ԱԳ նախարարը Վրաստանում կմնա մինչեւ հոկտեմբերի 19-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Վրաստան է այցելել նաեւ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլեւսը:




























