Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում մի տղամարդ ընկել է 8 մետր խորությամբ փոսը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 19-ի սահմաններում ն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի 8-րդ շենքի հարեւանությամբ գտնվող փոսի մեջ մարդ է ընկել, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հատուկ տեխնիկայի (եռածունկ սանդուղքի եւ պարանների) միջոցով 8 մետր խորությամբ փոսից դուրս են բերել Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Լեւոն Թամրազյանին եւ տեղափոխել Ալավերդի քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:


























