Ֆրանսիան հետ կկանչի իր դեսպանին Նիգերից, իսկ մոտակա ամիսներին   դուրս կբերի իր ռազմական զորախումբը արևմտաաֆրիկյան այս երկրում հեղաշրջումից հետո, որի հետևանքով  տապալվեց ֆրանսիամետ նախագահը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է France 24-ը։

«Առաջիկա ժամերին մեր դեսպանը և մի քանի դիվանագետներ կվերադառնան Ֆրանսիա»,- ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ ռազմական համագործակցությունը «ավարտվել է», և ֆրանսիական զորքերը կսկսեն դուրս բերվել «առաջիկա ամիսներին և շաբաթներին», իսկ  ամբողջությամբ դուրս կբերվեն «մինչև տարեվերջ»:

Նիգերում մոտ 1500 ֆրանսիացի զինվոր կա։