Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 17-ին, Գանձակ գյուղի 39-ամյա բնակիչ Նվեր Խ.-ի բնակարանում, վերջինիս հագին եղած սպորտային վերնազգեստի գրպանից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված 3,8 գ ընդհանուր կշռով կանեփանման բույսի կանաչ զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Նվեր Խ.-ի բանավոր հայտարարության` զանգվածը նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, քաղել է Գանձակ գյուղի «Կալ» կոչվող տարածքից` իր օգտագործման  նպատակով:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: