Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում, hոկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա  եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ժամը 13.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում`  Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 73-ամյա մի տղամարդու, պատճառել վնասվածքներ եւ թողնելով դեպքի վայրը` հեռացել:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: