Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ:
Օդի ջերմաստիճանը կնվազի եւս մի քանի աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայպետհիդրոմետից, Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 + 14, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,
Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+16,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+21,
Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+14,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +16+20։




























