Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում, այսօր` հոկտեմբերի 18-ի գիշերը, ավտոտնակում երկու մեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին:
Այրվել են Վ.Ալեքսանյանին պատկանող տան (8×13մ) տանիքը, տանը կից ավտոտնակը (14×4մ) եւ ներսում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 24 ՏՕ 806 համարանիշի եւ «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաներն` ամբողջությամբ:


























