Երեւանում, այսօր` հոկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 34 շենքի մոտ գտնվող ավտոտնակի պատին է բախվել «Սամանդ» մակնիշի մի ավտոմեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել է «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենայի:

«Մոսկվիչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի եւ Նոր Նորքի խճուղու խաչմերուկում էլեկտրասյանն է բախվել «Շեվրոլե-Բյազեր» մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: