Առնվազն 20 պաղեստինցի սպանվել է իսրայելական ուժերի գրոհների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել են պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրները, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Առնվազն 20 մարդ սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետեւանքով»,- նշել են աղբյուրները, որոնց մեջբերել է  Al Arabiya հեռուստաալիքը։

Al-Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ բախումները պաղեստինցի արմատականների եւ իսրայելցի զինվորականների միջեւ ներկայում շարունակվում են 10 շրջաններում։ Նշվել է նաեւ, որ արմատականները իրենց վերահսկողության տակ են վերցրել հրեական երեք բնակավայր Գազայի հատվածի մոտ։

ՀԱՄԱՍ-ի Քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հայտարարության համաձայն՝ պաղեստինցի արմատականների սկսած գործողությունը Իսրայելի տարածքում, որն ստացել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» անվանումը, իսրայելական իշխանությունների ագրեսիվ գործողությունների արձագանքն է իսլամի գլխավոր սրբատեղիներից մեկի՝ Ալ Աքսա մզկիթի նկատմամբ, որը գտնվում է Երուսաղեմի կենտրոնում։