Ռուս զինթղթակից Յուրի Կոտենոկը իր Թելեգրամ-ալիքում պաղեստինցիների կողմից «Մերկավա 4» գերժամանակակից տանկի խփվելու կադրեր է հրապարակել։
«Պաղեստինյան ռեսուրսները հրապարակում են կադրեր, թե ինչպե է խփվում «Մերկավա 4» գերժամանակակից տանկը քվադրոկոպտերի օգնությամբ»,- գրել է նա։
Կոտենոկի խոսքով՝ իսրայելական ռեսուրսները հաստատում են, որ կորցրել են 7 բնակավայրերի վերահսկողությունը Գազայի մոտ։ Ներկա պահին Գազայում շարունակվում են օդային հարվածները։
Նա ավելացրել է, որ Աշքելոնում հարված է հասցվել «Ռուտենբերգ» էլեկտրակայանին, որը մեծությամբ երկրորդն է Իսրայելում։ Այստեղ հրդեհ է սկսվել։




























