ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումը հրապարակել է կադրեր, որոնցից երեւում է, թե ինչպես են նրա անդամները գերի վերցնում իսրայելցի զինվորներին այսօր առավոտյան Գազային սահմանակից ռազմակայանի դեմ հարձակման ժամանակ, տեղեկացրել է Times of Israel-ը։
Ինտերնետում տարածված այլ տեսահոլովակները ցույց են տալիս նաև իսրայելցի քաղաքացիական անձանց, որոնք պատանդ են վերցվում։
Իսրայելի պաշտպանության բանակը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել այս ինֆորմացիան։
ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել իսրայելցի պատանդներին, որոնք առեւանգվել եւ տարվել են Գազա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։
«Լուրերը քաղաքացիական անձանց մասին, որոնք պատանդ են վերցվել իրենց տներում կամ Գազայում, սարսափեցնում են»,- գրել է Բորելը Х-ի իր միկրոբլոգում։- Դա հակասում է միջազգային իրավունքին։ Պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն»։




























