Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի  բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։