Իսրայելի ազգային անվտանգության նախարար և ծայրահեղ աջերի առաջնորդ Իտամար Բեն Գվիրը հանձնարարել է ոստիկանության կոմիսարին նախապատրաստվել «Պատերի պահապաններսցենարին՝ նկատի ունենալով հրեա-արաբական խառը քաղաքներում անկարգությունները, որոնք ուղեկցել են Համասի հետ հակամարտությանը 2021 թվականին, հայտնում է Times of Israel-ը։

Բեն-Գվիրի խոսնակը հաստատել է, որ խոսքը վերաբերում էր հրեա-արաբական խառը քաղաքներում արաբական անկարգությունների հնարավորությանը։

Բեն Գվիրը նման մեկնաբանություն է արել երկուշաբթի, երբ հայտարարեց սահմանամերձ քաղաքներում, Արևմտյան ափի բնակավայրերում և հրեա-արաբական խառը քաղաքներում կամավոր խմբերին գնդացիրներ բաժանելու մասին:

Ինչպես գրում է Maariv օրաթերթը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները քննադատել են նախարարին իր մեկնաբանությունների համար՝ նրան անվանելով «անպատասխանատու մարդ» և խորհուրդ տալով «իրեն հավաքել»։

«Այս պատերազմն ապացուցում է, որ քաղաքացիները հերոսներ են, այս պատերազմը ապացուցում է, թե որքան կարևոր է զինել քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական անվտանգության խմբերին զուգահեռ ուժեղ ոստիկանական ուժերին», - ասել է Բեն Գվիրը:

Նա նշել է, որ իր նախարարությունը «Սդերոտը դարձրել է հարմար քաղաք», ինչը նշանակում է, որ Սդերոտի բոլոր բնակիչներն այժմ կարող են ձեռք բերել և կրել հրազեն՝ որպես քաղաքացիական անվտանգության ամրապնդման ներքին անվտանգության վարչության ջանքերի մի մաս: «Միևնույն ժամանակ ես հանձնարարել եմ ոստիկանության կոմիսարին նախապատրաստվել «Պատերի պահապաններ» 2-ի սցենարին... պատրաստ լինել քաղաքներ ներթափանցելու», - ավելացրել է նա:

Իսրայելի հրեա-արաբական խառը քաղաքները 2021 թվականի մայիսին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության ընթացքում ինտենսիվ անկարգությունների թատերաբեմ էին: Երեք մարդ էր սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին խառը քաղաքներում մի քանի օր շարունակվող դաժան անկարգությունների ընթացքում: