Դեռեւս 2 ամիս առաջ, օգոստոսի 16-ին ոստիկանության Նաիրիի բաժին էր դիմել Նոր Հաճըն քաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ օգոստոսի 2-ին, իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակից ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման է ենթարկվել Երեւան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, որը խոստովանել է, որ օգոստոսի 2-ին Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակից գողացել է նշված հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:


























