Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները,  հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Փոքր Վեդի գյուղից բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ս/թ հոկտեմբերի 14-ին, համագյուղացու  տանը կից պահեստարանից գողացել է   մոտ 500 կգ արեւածաղկի սերմ` վերջինիս պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: