Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի ավտոկայանից բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ այս տարվա հունիսի 10-ից մինչեւ հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, Բյուրական գյուղի արոտավայրից գողացել է 1 երինջ, որը հետագայում վաճառել է 210.000 դրամով եւ գումարը յուրացրել:
Կատարվում է հետաքննություն:


























