Երեւանում, հոկտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Բաղրամյան փողոցի «Ագաթ» խանութի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.50-ին, վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:


























