Գազայի հատվածում առողջապահության ենթակառուցվածքը մոտ է կոլապսի, ասել է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կուդրան, տեղեկացրել է CNN-ը։
Նա անհանգստություն է հայտնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքների առիթով՝ հայտարարելով, որ «անգամ ընդլայնվելուց հետո մահճակալները զբաղված են, եւ նոր պացիենտների համար տեղ չկա»։ Նրա խոսքով՝ վիրավորների թվի ավելացումն այժմ գերազանցում է առկա հնարավորությունները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ հիվանդանոցները Գազայում «կարող են վերածվել դիարանների», քանի որ էլեկտրաէներգիա չկա։
Պաղեստինի առողջապահության նախարարը կոչ է արել միջազգային օգնություն ցուցաբերել դաշտային հոսպիտալների ստեղծման հարցում։
Նախարար Մայ Ալ Քայլան իր հայտարարությունում կոչ է արել «առողջապահության միջազգային կազմակերպություններին եւ ՄԱԿ-ին, ԿԽՄԿ-ին եւ աշխարհի բոլոր երկրներին անհապաղ եւ շտապ միջամտել, դեղորայք եւ բժշկական նշանակության առարկաներ տրամադրել վիրահատարանների, անհետաձգելի բուժօգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար»։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 1 354 մարդ զոհվել, եւս 6 094 մարդ վիրավորվել է շաբաթ օրը Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածներից։





























