Գազայի հատվածում հումանիտար կազմակերպությունների 23 աշխատակից է զոհվել այն պահից ի վեր, երբ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ սկսել են իսրայելական հարվածները։ 

ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը (OCHA) հայտնել է, որ Գազայի հատվածում ավելի քան 400 հազար մարդ լքել են իրենց տները։

Գործակալությունը մոտ 294 միլիոն դոլարի օժանդակման կոչ է արել՝ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին 1,3 միլիոն մարդկանց օգնելու համար, որի գրեթե կեսը նախատեսված է պարենային օգնության համար, քանի որ պաշարները սպառվել են:

«Զանգվածային տեղահանումները շարունակվում են։ Գազայի հատվածում ներքին տեղահանվածների կուտակային թիվն վերջին 24 ժամում ավելացել է 25%-ով և այժմ գերազանցում է 423,000-ը, որոնցից ավելի քան երկու երրորդը պատսպարվում է ՄԱՕԱԳ-ի (UNRWA) դպրոցներում», - ասվում է ՄԱԿ-ի գրասենյակում:

Նշվում է, որ հանգստյան օրերից մինչ այժմ զոհվել է հումանիտար կազմակերպությունների 23 աշխատակից, այդ թվում՝ 11 բուժաշխատող և ՄԱՕԱԳ-ի 12 աշխատակից։