Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բարսելոնա Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդես կգա «Արհեստական բանականությունը և մրցակցությունը» թեմայով ելույթով:

Համաժողովն արդյունավետ հարթակ է մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման, արդի մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման համար։

Հայաստանի մրցակցային մարմինը Մրցակցության միջազգային ցանցի անդամ է 2001 թվականից։