Իսրայելի ՌՕՈւ-ն շարունակում է օդային հարվածներ հասցնել Գազայի հարավին՝ չնայած Գազայի հատվածի հյուսիսից այնտեղ 1,1 մլն մարդու տարհանման հրամանին։

Ինչպես հայտարարել է ՄԱԿ փախստական պաղեստինցիերի աջակցության եւ աշխատանքների կազմակերպման գործակալությունը, իսրայելական ավիահարվածները շարունակվել են Խան Յունիսում եւ անկլավի հարավային այլ շրջաններում։

Գործակալության 17 աշխատակից սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի ավիահարվածների հետեւանքով։

Գործակալության գնահատականներով՝ մոտ 1 մլն մարդ տեղահանվել է Գազայի հատվածից, 400 000 մարդ ապաստարան է փնտրում գործակալության հաստատություններում։

Չնայած ՑԱԽԱԼ-ի տարհանման հրամանին՝  անհայտ քանակությամբ ներքին տեղահանվածներ հյուսիսում մնում են գործակալության դպրոցներում։ Նշվել է, որ գործակալությունն այլեւս չի կարող օգնել կամ պաշտպանել մարդկանց այս շրջանում։