29-ամյա կինը ընկերուհու տնից գողացել է նրա դստեր ոսկյա մատանիները:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժին է դիմել 49-ամյա Նուշիկ Հ.-ն եւ հայտնել, որ այս տարվա օգոստոսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում 29-ամյա Էլմիրա Բ.-ն, հյուրընկալվելով իրենց տանը, գողացել է իր դստերը պատկանող երկու ոսկյա մատանիները` 72.000 դրամ ընդհանուր արժողության:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էլմիրա Բ.-ն ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:


























