Արդյունաբերության և առևտրի նախարարությունը պատրաստել է քաղաքացիական ծառայողների կողմից առաջնահերթ օգտագործման մեքենաների ցանկը, այն ներառում է ռուսական և չինական ապրանքանիշեր՝ Lada, Մոսկվիչ, Aurus, Evolute, ՈՒԱԶ և Haval։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է РБК-ն։

Այսօրվա դրությամբ արդյունաբերության և առևտրի նախարարությունը խորհուրդ է տվել ձեռք բերել մարդատար ավտոմեքենաների հետևյալ մոդելները.

Lada (մոդելներ՝ Vesta, Vesta SW Cross, Granta, Niva Travel, Niva Legend);

«ՈՒԱԶ» (մոդելներ՝ «Պատրիոտ», «Պիկապ», «Պրոֆիi», «Հանթեր», СГР);

Aurus (մոդելներ՝ Senat, Komendant);

«Մոսկվիչ» (մոդելներ՝ 3, 3e, 6);

Evolute (մոդելներ՝ I-Pro, I-Joy, I-Sky);

Haval (մոդելներ՝ Jolion, Dargo, F7/F7x, H9):

Ցանկում ներառված են ռուսական VIN համարով մեքենաներ, որոնք արտադրվում են Ռուսաստանում հատուկ ներդրումային պայմանագրերով, պարզաբանել են նախարարությունից։ Նրանք նաև ասել են, որ այն մեքենաների գնումը, որոնց տեղայնացման մակարդակը ցածր է պետական ​​գնումներին հասանելիության շեմից (այս տարի առնվազն 3,2 հազար միավոր) կարող է իրականացվել հատուկ թույլտվությամբ։

Սեպտեմբերի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց կառավարությանը և նախագահի աշխատակազմին մինչև 2024 թվականի փետրվարը միջոցներ մշակել հայրենական մեքենաների ղեկին պաշտոնյաներին նստեցնելու համար: Երկու շաբաթ անց Պետդումայի խորհուրդը միաձայն որոշեց, որ պատգամավորները պետք է օգտագործեն միայն երկրում արտադրված մեքենաները։