ՀՀ իշխանությունները ցանկանում են բարձրացնել փաստաթղթերի ստուգման, ծախսերի կրճատման եւ այն անձանց շրջանակի ճշտման գործընթացի արժանահավատությունը, որոնց հյուպատոսությունը կարող է նոտարական ծառայություններ մատուցել։ Այս մասին Ազզգային ժողովի նիստում, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 24-ին ասել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նախագծով առաջարկվում է e-verify համակարգի, ինչպես նաեւ QR-կոդերի ներդրում ռելիեֆային կնիքների փոխարեն։

«Դա պայմանավորված է ծառայություների մատուցման աստիճանական թվայնացմամբ»,- ասել է փոխնախարարը։