Մոտ 600 000 ներքին տեղահանվածներ Գազայի հատվածում ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման գործակալության հաստատություններում են, այն դեպքում, երբ գործակալության առնվազն 40 օբյեկտներ տուժել են։
«Մեր ապաստարանները չորս անգամ գերազանցում են իրենց հնարավորությունները։ Շատ մարդիկ քնում են փողոցներում, քանի որ գոյություն ունեցող հաստատությունները ծանրաբեռնված են»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում, որը հրապարակվել է X-ում։





























