Իսրայելի ներխուժումը Գազա կդժվարացնի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման ջանքերը, ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարին, տեղեկացրել է Reuters-ը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Իսրայելի հարավում մոտ 200 մարդու պատանդ է վերցրել հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ «Կատարի գլխավոր առաջնահերթությունը պատանդներին անվտանգ տուն վերադարձնելն է, ինչը պահանջում է, որպեսզի նրանք չտուժեն խաչաձեւ կրակի տակ»,- ասել է Ալ-Անսարին։ Նրա խոսքով՝ Կատարը միջնորդական ջանքերը կենտրոնացրել է պատանդների ազատման վրա, որն առանձին հարց է դեէսկալացիայի վերաբերյալ ավելի լայն բանավեճերից։