Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25 ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վրկ, 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+21,
  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,
  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+22,
  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+19,
  • Լոռիում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
  • Տավուշում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,
  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+22,
  • Արարատում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,
  • Արմավիրում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+25,
  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+18,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,
  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27,
  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+23: